12/09/2011 12:11
Լոնդոնի մերձակայքում ստրուկներ են հայտնաբերվել
Բրիտանական ոստիկանությունը նախօրեին 24 մարդու է ազատել, ովքեր ստրկության մեջ էին գտնվում Լոնդոնից ընդամենը մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա։ Այդ մարդկանցից ոմանք ստրկական վիճակում են պահվել մոտ 15 տարի։ Ազատվածների մեջ են ինչպես Մեծ Բրիտանիայի, այնպես էլ՝ Լեհաստանի ու Ռումինիայի քաղաքացիներ։ Ոստիկանությունից պատմել են, որ մարդկանց պահել են սարսափելի պայմաններում։ Առաջիկայում նրանց հետ հոգեբանական աշխատանք կտարվի, քանի որ նրանք կորցրել են կապն իրականության հետ։
Մարդկանց անօրինաբար անազատության մեջ պահելու մեղադրանքով՝ ձերբակալվել է չորս տղամարդ և մի կին։