12/09/2011 11:03
Նախորդ շաբաթ Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը շուրջ 230 անգամ
Համաձայն ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների՝ սեպտեմբերի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 230 անգամ:
Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 1200 կրակոց:
Չնայած հակառակորդի դրսևորած ակտիվությանը՝ ՊԲ դիրքապահները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և վստահորեն իրականացրել մարտական հերթապահությունը: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնից: