13/09/2011 10:54
ԱԺ նիստում «Ժառանգությունը» հանդես կգա հայտարարությամբ
Երեկ երեկոյան տեղի է ունեցել «Ժառանգություն» կուսակցության նիստ, որտեղ որոշում է կայացվել, որ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունն այսուհետ կմասնակցի ԱԺ նիստներին։
Հիշեցնենք, որ «Ժառանգություն» խմբակցությունն առկախել էր իր մասնակցությունը խորհրդարանի լիագումար նիստերին, բայց ակտիվորեն մասնակցում էր հանձնաժողովների աշխատանքին:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը Aysor-ի հետ ունեցած զրույցում հաստատեց այս փաստը, սակայն չուզեց պարզաբանել, թե ինչո՞ւ է կուսակցությունը նման որոշում կայացրել։ «Մենք պատրաստվում ենք այսօր կայանալիք ԱԺ նիստի ընթացքում հայտարարությամբ հանդես գալ, որտեղ կտանք այդ բոլոր հարցերի պատասխանները»,- ասաց նա։