13/09/2011 10:08
Մեկնարկում են ՀՀ անկախության տոնակատարությունները
Այսօրվանից պաշտոնապես կսկսվեն Հայաստանի Հանրապետության 20-ամյակին նվիրված տոնական միջոցառումները: Հայաստանի պատմության թանգարանում կբացվեն միանգամից երեք ցուցահանդես՝ «Հայաստանի երեք հանրապետությունները. Նվաճումները և խորհրդանիշները», «Հայաստանի Հանրապետության նամականիշներ», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հուշադրամները»:
Տոնական միջոցառումների շրջանակներում նախատեսված են մի շարք միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, հուշ-երեկոներ, փառատոներ, գրական ցերեկույթներ ու երեկույթներ և այլն:
Նշենք նաև, որ ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում բացվելու են Մատենադարանի, օդանավակայանի նոր մասնաշենքերը, հեծանվահրապարակը: Իսկ գլխավոր միջոցառումները նախատեսված են սեպտեմբերի 21-ին` Հանրապետության հրապարակում տեղի կունենա զորահանդես, իսկ երեկոյան՝ մեծ տոնական համերգ: