13/09/2011 11:20
Ադրբեջանցի զինծառայողները մարտական դիրքից զինված փախել են
Ադրբեջանցի երկու զինծառայող զինված ինքնակամ լքել են մարտական դիրքը ու փախել անհայտ ուղղությամբ:
Ըստ «ԱՊԱ» լրատվական գործակալության, վերջիններս զինվորական ծառայության մեջ են գտնվել Թարթառում տեղակայված զորամասում:
Փախուստը գրանցվել է սեպտեմբերի 12-ի լույս գիշերը՝ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի Թարթառի բնակավայրի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում:
Ըստ աղբյուրի՝ ադրբեջանական բանակի երկու 20-ամյա զինծառայողներ՝ Վյուսալ Ալիզադեն ու Հուսեյն Ռամազովը ինքնակամ լքել են մարտական ծառայության վայրը` վերցնելով իրենց ամրակցված մարտական ինքնաձիգերը:
Տեղի ոստիկանության բաժամունքից հայտնել են, որ բոլոր ճանապարհները խիստ վերահսկողության տակ են: