13/09/2011 10:01
Կատյա փոթորիկը Մեծ Բրիտանիա է հասել
Մեծ Բրիտանիայում մոտ 10 հազար բնակիչներ մնացել են առանց էլեկտարականության՝ Կատյա փոթորկի պատճառով։ Փոթորկից բարձրացած ալիքների պատճառով լաստանավային շատ ընկերություններ ստիպված են եղել դադարեցնել Մեծ Բրիտայնիայի և Իռլանդիայի միջև իրականացվող լաստանավերի ուղերթները։
Երկաթգծերի ու ավտոմայրուղիների վրա տապալված ծառերի պատճառով շատ տեղերում խաթարվել է վերգետնյա տրանսպորտի աշխատանքը։
Նախնական տվյալներով՝ փոթորկից մեկ մարդ է զոհվել։ Ոստիկանության հաղորդմամբ՝ զոհվածը միկրոավտոբուսի վարորդ է, ում մեքենայի վրա է տապալվել հսկա ծառը։
Մասնագետների գնահատմամբ՝ քամու ուժգնությունը կազմել է մինչև 88 կմ/ ժամ, առանձին վայրերում՝ մինչև 128 կմ/ժամ արագության։
BBC-ի հաղորդմամբ՝ այսօր արդեն քամու ուժգնությունը կթուլանա, իսկ շաբաթվա վերջում՝ նորմայի սահմաններում կլինի։