13/09/2011 16:20
«Միացյալ Ռուսաստանը» նախատեսում է կրկնել 2007-ի հաջողությունը
«Միացյալ Ռուսաստան» կուսակցությունը հույս ունի Պետական Դումայի ընտրություններում ստանալ ձայների «պինդ մեծամասնությունը և կրկնել 2007 թ.-ի հաջողությունը»: Այդ մասին հայտարարել է «Միացյալ Ռուսաստան» կուսակցության ընտրական հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Վորոբյովը:
Նրա խոսքերով` բոլոր սոցիոլոգիական ծառայությունների հարցումներով նրանք առաջատար են և այսօր կուսակցության վարկանիշը անցնում է 50 %-ից, այդ իսկ պատճառով իրենք հույս ունեն, որ կկարողանան հավաքել ձայների բացարձակ մեծամասնությունը:
Ա. Վորոբյովը նշել է, որ իրենց ռազմավարական նպատակը, ինչպես աշխարհի ցանկացած այլ քաղաքական կուսակցության, մեծամասնություն դառնալն է և իրենք պայքարելու են դրա համար: Այս մասին հաղորդում է rbc.ru կայքը: