13/09/2011 15:33
Մինչև 2012թ.-ը Ճապոնիան կստեղծի նոր էներգետիկ ռազմավարություն
Ճապոնիան կնվազեցնի կախվածությունը ատոմային էներգիայից և մինչև ամառ կմշակի նոր էներգետիկ ռազմավարություն: Այդ մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Յոսիհիկո Նոդան:
Նոդան հայտարարել է, որ մինչև հաջորդ տարի «սպիտակ էջից» վերանայվելու է Ճապոնիայի էներգետիկ զարգացման հիմնական ռազմավարությունը` մինչև 2030թ.-ը:
Ճապոնիայի վարչապետը նշել է, որ «Ֆուկուսիմա»-ի աղետի վերացումը «փորձություն է պետության համար» և առանց Ֆուկուսիմայի շրջանի վերականգման չի կարող վերականգնվել վստահությունը Ճապոնիայի նկատմամբ:
Նշենք, որ այժմ Ճապոնիայում գոյություն ունեցող 54 ռեակտորներից գործում է 11-ը: