13/09/2011 13:05
Դեսպան Կարինե Ղազինյանը հանձնել է հավատարմագրերի պատճենները
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Կարինե Ղազինյանը երեկ իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչության արարողակարգի ղեկավար Սայմոն Մարտինին:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր: Երկուստեք կարևորվել է հայ-բրիտանական քաղաքական երկխոսության ակտիվացման անհրաժեշտությունը: