13/09/2011 11:31
Լիբիայում կստեղծվի իսլամի վրա հիմնված օրենսդրություն
Լիբիայի նոր իշխանությունները խոստանում են Լիբիայում ստեղծել օրենսդրություն, որը հիմնվելու է իսլամի սկզբունքների վրա: Այդ մասին հայտարարել է Լիբիայի ազգային անցումային խորհրդի ղեկավար Մուստաֆա Աբդ-ալ-Ջալիլը:
Նրա խոսքերով, իսլամը դառնալու է նոր Լիբիայի օրենսդրության հիմքը, նշելով, որ նոր իշխանությունները չեն հանդուրժի որևէ ծայրահեղական գաղափարախոսություն:
Մուստաֆա Աբդա-ալ-Ջալիլը նշել է, որ իրենք մուսուլմանական ժողովուրդ են, որոնք հարում են ժամանակակից իսլամին, և իրենք շարունակելու են գնալ այդ ճանապարհով: