13/09/2011 10:41
2011թ.-ի «Միսս տիեզերք»-ը` անգոլուհի է
«Միսս տիեզերք-2011» գեղեցկության մրցույթի հաղթողը, Անգոլան ներկայացնող Լեյլա Լոպեսն է: Մրցույթն անցկացվում էր բրազիլական Սան-Պաուլու քաղաքում: Այս մասին հաղորդում է «Associated Press» գործակալությունը:
Լոպեսը առաջ է անցել 88 գեղեցկուհիներից և դարձել է Անգոլայի առաջին ներկայացուցիչը, ով ստացել է «Միսս տիեզերք» տիտղոսը: Նա թագը ստացել է անցած տարվա հաղթող, մեքսիկուհի Խիմենա Նավարետեից:
Առաջին փոխ-միսս դարձել է ուկրաինուհի Օլեսյա Ստեֆենկոն, երկրորդ փոխ-միսս` Պրիսցիլա Մաչադոն` Բրազիլիայից:
Ռուսաստանը ներկայացնող Նատալյա Գանտիմուրովան չի անցել եզրափակիչ:
Հոբելյանական, վաթսուներորդ «Միսս տիեզերք» մրցույթի թողարկումը, ըստ նախնական տվյալների, նայել է մեկ միլիարդ մարդ: