13/09/2011 13:05
Մեկնարկեց 4-րդ գումարման ԱԺ-ի 10-րդ նստաշրջանը
Այսօր` սեպտեմբերի 13-ին, Հայաստանի պետական օրհներգի ներքո մեկնարկեց չորրորդ գումարման Ազգային ժողովի 10-րդ նստաշրջանը: Այս նստաշրջանի աշխատանքներին կմասնակցի նաև ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը:
Հիշեցնենք, որ «Ժառանգություն» խմբակցությունն առկախել էր իր մասնակցությունը խորհրդարանի լիագումար նիստերին, բայց ակտիվորեն մասնակցում էր հանձնաժողովների աշխատանքին:
Այս նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է 147 հարց: ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 92 հարց և միջազգային 21 պայմանագիր: