13/09/2011 11:28
ՌԴ-ն մինչև 2025թ.-ը կկորցնի 10 միլիոն աշխատունակ մարդ
ՌԴ աշխատունակ բնակչության թիվը 2025թ.-ին կնվազի առնվազն 10 միլիոնով: Այդ մասին հայտարարել է ՌԴ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:
Նրա խոսքերով, Ռուսաստանը մտնում է ժողովրդագրական իրավիճակի տեսանկյունից ամենաբարդ փուլ:
Ն. Պատրուշևը նշել է, որ դա ենթադրում է նոր որոշումների և միջոցների կիրառում ՌԴ բարձ որակավորում ունեցող աշխատուժի ներգրավման համար, այսպես ասած «միջին խավի» ներկայացուցիչների, որոնք ի վիճակի են լուծել արդիականացման խնդիրները: