13/09/2011 17:25
Իսպանիայում ավելացել է մուսուլմանների թիվը
Իսպանիայի բնակչության ավելի քան կես միլիոնը իսլամ է դավանում` ոչ պաշտոնական տվյալներով այդ թիվը կազմում է 2,5 միլիոն մարդ:
Իսպանիայի մուսուլմանների 71 %-ը կազմում մարրոկացիներ են կամ նրանց ժառանգները, ովքեր ծնվել են Իսպանիայում: Նրանց մեծ մասը սունիներ են:
Իսպանիայում բնակվող մուսուլմանների մոտ 5 %-ը Սենեգալից, Ալժիրից և Պակիստանից ժամանածներն են:
Նշենք, որ 1990-ական թթ.-ից սկսած` Իսպանիայում արձանագրվել է իսլամ դավանողների թվաքանակի աճ` կապված մուսուլմանների շրջանում ծնելիության բարձր մակարդակի հետ:
Նշվում է, որ Ւսպանիայում մուսուլմանական բնակչությունը բաշխված է անհավասարաչափ` հիմնականում Կատալոնիայում, Բարսելոնում:
Բացի այդ, մեծ թվով մուսուլմաններ են բնակվում նաև Իսպանիայի հարավում`Անդալուսիայում: Այս մասին հաղորդում է rosbalt.ru կայքը: