13/09/2011 11:22
Ամերիկացուն ձերբակալել են Իրանին կործանիչ վաճառելու փորձի համար
ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի բնակիչը, որը խոստովանել է, որ ցանկացել է Իրանին կործանիչ վաճառել, բանտում կանցկացնի 4 տարի:
Մարկ Կնապը դատարանում հայտարարել է, որ զղջում է իր արարքի համար, որ իր գործողությունները հավանաբար պայմանավորված էին ֆինանսական դժվարություններով, կապված այն բանի հետ, որ նա 2007թ.-ին կորցրել էր 81.000 դոլար աշխատավարձով աշխատանքը:
Իսկ դատավորը հայտարարել է, որ տղամարդը ցանկացել է հարստանալ` «զենք վաճառելով իրենց թշնամիներին»:
Նշենք, որ Կնապը իրեն մեղավոր է ճանաչել 2011թ.-ի հունվարին: Այդ մասին հաղորդում է «ԲիԲիՍի»-ն: