13/09/2011 12:01
Հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում հայ զինծառայող է վիրավորվել
Երեկ ժամը 16:25 սահմաններում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի հերթական խախտման արդյունքում Մարտակերտի պաշտպանական ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1992թ. ծնված Վահե Ներսեսի Մանուկյանը:
Վիրավորի վիճակը միջին ծանրության է: ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնի հաղորդմամբ, միջադեպի առիթով տարվում է քննություն: