14/09/2011 11:17
Մանկապիղծ քահանաների զոհերը ուզում են դատի տալ Հռոմի պապին
Մանուկ հասակում կաթոլիկ քահանաների կողմից սեքսուալ ոտնձգության զոհ դարձած մի խումբ քաղաքացիներ դիմել են Հաագայի միջազգային դատարան` խնդրելով հետաքննություն անցկացնել Հռոմի պապ Բենեդիկտ 14-րդի և երեք բարձրաստիճան կարդինալների նկատմամաբ` մարդկության դեմ հանցագործություն կատարելու կասկածանքով:
Նյու Յորքում գտնվող Սահմանադրական իրավունքի պաշտպանության կենտրոնի համագործակիցները պնդում են, որ Կաթոլիկ եկեղեցու ղեկավարությունը չի կարողացել կանխել մանկահասակ երեխաների պղծումը:
BBC-ի տեղեկացմամբ` վատիկանի փաստաբանը այդ հայցը համարել է «անիմաստ գովազդային փորձ»:
Վերջին տարիներին Հռոմի կաթոլիկ եկեղեցին բազմաթիվ սկանդալների մեջ է եղել` կապված քահանա-մանկապիղծների` անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների հետ: