14/09/2011 15:05
ԼՂՀ ՊԲ-ն ադրբեջանական անօդաչու թռչող սարք է ոչնչացրել
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի կողմից այսօր առավոտյան ԼՂՀ Ասկերանի շրջանում ոչնչացվել է ադրբեջանական թռչող հետախուզական անօդաչու սարք: Այս մասին Aysor-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը: Նա տեղեկացրեց նաև, որ սարքն առաջին գծում փորձել է հետախուզական գործունեություն իրականացնել:
Նույն տեղեկատվությունը հաստատեց նաև ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը, ով նաև հավելեց, որ դեպքի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կլինի ավելի ուշ: