14/09/2011 10:30
Արգենտինայում վթարի հետևանքով տուժել է 160 մարդ
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում տեղի է ունեցել երկու գնացքների և մեկ մարդատար ավտոբուսի բախում: Տեղեկատվության համաձայն, վթարը տեղի է ունեցել մայրաքաղաքի կենտրոնական «Ֆլորես» կայարանի մոտակայքում: Գնացքը բախվել է երկաթուղին հատող մարդատար ավտոբուսին, ինչից հետո գծերից դուրս եկել ու բախվել հանդիպակաց ընթացող մեկ այլ գնացքի:
Ինչպես հաղորդվում է, միջադեպի արդյունքում զոհվել է 7 մարդ, 163-ը ստացել մարմնական վնասվածքներ, որոնցից 20-ի դրությունը գնահատվում է ծայրահեղ ծանր: Վթարից հետո դեպքի վայր են ժամանել մոտ 50 շտապ օգնության մեքենաներ և 10 հրշեջ հաշվարկ:
Գործի առնչությամբ Բունենոս Այրեսի դատախազությունը սկսել է հետաքննություն: Նախնական վարկածի համաձայն, պատահարի մեղավոր է հանդիսացել մարդատար ավտոբուսի վարորդը, ով անտեսել է մոտեցող գնացքի ազդանշաններն ու հատել է երկաթուղին: Այս մասին հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը: