14/09/2011 10:08
Արգենտինայի նախագահը մեղավոր է ճանաչվել
Բուենոս Այրեսի դատարանը Արգենտինայի նախկին նախագահ Կառլոս Մենեմային մեղավոր է ճանաչել 1990թ. Խորվաթիա և Էկվադոր մաքսանենգ ճանապարահով զենք ու զինամթերք առաքելու համար։
Կառլոս Մենեման Արգենտինայի նախագահ է եղել 1989-1999թթ։
Դատախազների վարկածով ՝ 1991-ից մինչ 1995թթ. ընկած ժամանակահատվածում, չնայած այն հանգամանքին, որ նախկին Հարավսլավիայի Հանրապետության վրա Միավորված ազգերի կազմակերպության կողմից նմանատիպ ապրանք ներմուծելու արգելք էր դրված, նա մի քանի փաստաթղթեր է ստորագրել՝ Խորվաթիա զինամթերք առաքելու վերաբերյալ։
Չնայած նրան, որ այս հանցանքի համար նախատեսվում է մինչև 12 տարի ազատազրկում, դատախազն առաջարկել է նախկին նախագահին դատապարտել 8 տարվա ազատազրկման։