14/09/2011 17:56
Բ. Սահակյանը ստորագրել է հրամանագրեր
Արցախի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 14-ին ստորագրել է հրամանագրեր՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին առընթեր ներման հարցերի հանձնաժողովի կազմի մասին» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին առընթեր պետական պարգևների շնորհման հարցերի հանձնաժողովի նոր կազմի մասին» հրամանագրերում փոփոխություն և լրացում կատարելու մասին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնեցին, որ ըստ հրամանագրերի՝ սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ ՊԲ շարքերից զորացրված Գարիկ Ժամհարյանին հանձնաժողովներում կփոխարինի ԼՂՀ պաշտպանության բանակի անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Նորայր Մկրտչյանը: