14/09/2011 17:27
Եվգենյա Դոլուխանովան բաժանում է 2-3-րդ տեղերը
Գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան (Ուկրաինա) Մոսկվայի մարզում անցկացվող «Պուշչինյան աշուն-2011» մրցաշարում 4 հնարավորից վաստակել է 3 միավոր և 2-3-րդ տեղերն է բաժանում գրոսմայստեր Մարիա Ռոմանկոյի (Ռուսաստան) հետ: Դոլուխանովան միայն կես միավորով է հետ մնում առաջատարից` գրոսմայստեր Էլմիրա Միրզոևայից (Ռուսաստան): Այս մասին գրում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Ռուսաստանի կանանց գավաթի ընտրական փուլերից մեկը համարվող այս մրցաշարին, որն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 9 տուրով, մասնակցում են 12 շախմատիստուհիներ: