14/09/2011 13:42
Գ. Մելիքյանը կընդունի իրեն վերագրված «ֆերմերային տնտեսությունը»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը նշեց, որ Կոնգրեսի ներկայացրած գործարար-պատգամավորների ցանկում կան բազմաթիվ անճշտություններ:
«Ինձ վերագրել են, թե իբր ես ունեմ ֆերմերային տնտեսություն: Խորհուրդ կտամ` ովքեր ինձ վերագրում են ֆերմերային տնտեսություն, հանձնեին այն ինձ, հաճույքով կընդունեի»,- կես կատակ կես լուրջ ասաց նա:
Գ. Մելիքյանի հավաստմամաբ, առաջիկայում ձևավորվելիք խորհրդարանում կլինեն միայն այն պատգամավորները, ովքեր կզբաղվեն օրենսդրական գործունեությամբ:
Դիտարկմանը, թե իր ասածը չի նշանակու՞մ է, որ գործող խորհրդարանում ոչ բոլոր պատգամավորներն են օրենսդրական գործունեությամբ զբաղվում, ԱԺ պատգամավորն ասաց. «Բոլորս տեսնում ենք»: