14/09/2011 17:57
Կարասինը և Լեֆորը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը
Սեպտեմբերի 14-ին Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինն ընդունել է ԵՄ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին: Հանդիպման ժամանակ քննարկվել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը:
Աղբյուրի փոխանցմամբ` նրանք զրույցի ընթացքում երկուստեք կարծիքներ են փոխանակել Հարավային Կովկասի խնդիրների վերաբերյալ, այդ թվում՝ նաև Ժնևյան բանակցություններում ԵՄ համանախագահության հարցերը: