14/09/2011 16:06
Է. Նալբանդյանն ընդունել է Ադամ Կոբերացկիին
Սեպտեմբերի 14-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն Ադամ Կոբերացկիին: Հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանն ու Ադամ Կոբերացկին քննարկել են ԵԱՀԿ տարածաշրջանային հակամարտությունների կանխարգելմանն առնչվող մի շարք հարցեր: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:
Հյուրի խնդրանքով արտգործնախարարը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները` նշելով, որ Հայաստանը հավատարիմ է Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: