14/09/2011 15:52
Ս.Սարգսյանն այցելել է Կոտայքի մարզի «Փոքր Մհեր» կրթահամալիր
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Կոտայքի մարզում գտնվող «Փոքր Մհեր» կրթահամալիր, որը ռազմագիտության և ռազմահայրենասիրության բնագավառում մասնագիտացված ծրագրեր իրականացնող պետական հանրակրթական ուսումնական հաստատություն է:
Հանրապետության ղեկավարը շրջեց նորակառույց ռազմամարզական ուսումնական կենտրոնում և ծանոթացավ ստեղծված պայմաններին, ներկա գտնվեց ռազմամարզական վարժություններին, ինչպես նաև կրթահամալիր նոր ընդունված սաների երդման արարողությանը:
Երդման արարողությթունից հետո սաները հանդիսավոր քայլերթով անցան հրապարակով: ՀՀ Նախագահը միջոցառման ավարտից հետո մոտեցավ կրթահամալիրի սաների ծնողներին և զրուցեց նրանց հետ:
Սերժ սարգսյանին ուղեկցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, ՀՀ վարչապետի խորհրդական, «Փոքր Մհեր» կրթահամալիրի խորհրդի նախագահ Գևորդ Մալխասյանը, ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Մարտին Կարապետյանը, ՀՀ ՊՆ Ռազմաավիացիոն ինստիտուտի պետ, գնդապետ Դ. Բալայանը և կրթահամալիրի տնօրեն Արա Մուրադյանը:
Լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետի խորհրդական, «Փոքր Մհեր» կրթահամալիրի խորհրդի նախագահ Գևորդ Մալխասյանը, նշեց, որ այժմ կրթահամալիր են ընդունել մոտ 100 երեխա:
Ըստ նրա, այս տարի նախատեսված էր, որ աղջիկների ևս ընդունեն, որը հաստատության կանոնադարության մեջ նշված է, սակայն այս տարի Նուբարաշենում վերանորոգման աշխատանքներ են իրականացնում:
«Աղջիկների համար հատուկ սանիտարական պայմաններ են պետք, որը այս պահին չունենք: Հաջորդ տարի կունենաք, կընդունենք նաև աղջիկների»,- շեշտեց վարչապետի խորհրդականը և հավելեց, որ աղջիկներ ընդունելու են միայն հիմնական դպրոցում, ավագ դպրոցում` ոչ:
Նա տեղեկացրեց, որ կրթահամալիրում այժմ սովորում է 265 երեխա` 6-ից 11-րդ դասարաններում: