14/09/2011 12:27
Ս.Հասրաթյան. Բաքուն ստում է
«Ադրբեջանական կողմը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: Որքան կարելի է ստել ու շփոթմունքի մեջ գցել և՛ իրենց հասարակությանը, և՛ առհասարակ միջազգային հանրությանը»,- մեկնաբանելով Ադրբեջանի կողմից տարածած տեղեկատվությունն այն մասին, թե ԼՂՀ ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից արձակված կրակից ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել՝ Aysor.am-ին ասած ԼՂՀ ՊԲ Լրատվության բաժնի ղեկավար Սենոր Հասաթյանը:
Նա ասաց, որ ԼՂՀ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շփման գծի ողջ երկայնքով պահպանել ու շարունակում են պահպանել հրադադարի ռեժիմը: