14/09/2011 12:34
«Սոսի թատրոնը» սկսում է 20-րդ թատերաշրջանը
Համազգային թատրոնը սկսում է 20-րդ թատերաշրջանը և, թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի խոսքով, սկսում է պրեմիերաների հեղեղով:
Վաղն արդեն թատրոնի բեմում առաջին անգամ կներկայացվի Վիգեն Ստեփանյանի բեմադրած պիեսը: Ինչպես նշեց տնօրենը, պրեմիերաներ կլինեն նաև ամբողջ հոկտեմբեր ամսին. «Հոկտեմբերի պրեմիերաները կմեկնարկեն թատրոնի ռեժիսոր Հրաչյա Գասպարյանի բեմադրած Կլոդ Մանիեի պիեսով»:
Թատրոնի հիմնադրման 20 ամյակը կնշանավորվի նաև կայքէջի ստեղծմամբ: Արդեն հոկտեմբերի 1-ից կգործարկվի sostheatre.am կայքը: Թատրոնի տնօրենի խոսքով` կայքի համար ընտրված անունը պատահական չէ. «Անունը եկավ ժողովրդի խոսքերից` անընդհատ ասում էին Սոսի թատրոնը: Եվ հասկացանք, որ այս անվանումը լավագույն տարբերակն է»:
Ինչ վերաբերում է հիմնադրման քսանամյա համերգ-միջոցառումներին, ապա Վարդան Մկրտչյանը նշեց, որ նախատեսվում է դրանք անցկացնել գարնանը, քանի որ այս պահին պրեմիերաները թույլ չեն տալիս: