14/09/2011 10:32
Վենեսուելայում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը
Վենեսուելայի նախագահ Հուգո Չավեսը հայտարարել է, թե մտադիր է հերթական նախագահական ընտրություններում հավաքել ոչ պակաս, քան ձայների 60 տոկոսը:
Երեկ երեկոյան զանգահարելով « Venezolana de Televisiоn» հեռուստաընկերություն` Չավեսը տեղեկացրել է, որ պատրաստվում է ստանալ ոչ պակաս, քան 10 միլիոն ընտրողների ձայնը:
Երկուշաբթի օրը Վենեսուելայի ազգային ընտրական խորհուրդը հրապարակել է հերթական նախագահական ընտրությունների օրը, որը տեղի կունենա 2012թ. հոկտեմբերի 7-ին: Ընտրված նախագահը կղեկավարի 2013թ-ից մինչև 2019թվականը:
Վենեսուելայում վերջին նախագահական ընտրություններն անցկացվել են 2006թ դեկտեմբերին: Նախագահ Չավեսը ստացել էր ընտրողների ձայների 63 տոկոսը` հասնելով երկրի պատմության մեջ ամենամեծ արդյունքին: Այս մասին տեղեկացնում է «Իտառ Տաս» լրատվական գործակալությունը: