15/09/2011 12:44
Ա.Արշակյան.«Անկախության ամենամեծ նվաճումը հայկական բանակն է»
Այսօր ՀՀ Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի 2-րդ և 3-րդ գումարման պատգամավոր Աղասի Արշակյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախ նշեց, որ իր ասուլիսի խոսքը քաղաքական որևէ ենթատեքստ չունի:
Նա նշեց, որ քսան տարի առաջ իրենք քվեարկել են հույսի, արդարության համար, սակայն «այսօր ուժի, փողի, զոռբայության բարքեր են»:
Որպես անկախության ամենամեծ նվաճում, ըստ Ա.Արշակյանի, հայկական բանակն է, իսկ ամենամեծ բացթողումը՝ սոցիալ-տնտեսական ծանր վիճակը, հայ ժողովրդի աղքատությունը:
Ա. Արշակյանը, սակայն նշեց, որ պետք է լավատեսությամբ լցվել ապագայի նկատմամբ: Նրա խոսքերով՝ նախորդ իշխանությունները կեղեքեցին հայ ժողովրդին. «Բոլոր կեղծարարները, բոլոր մեղավորները իրենց արածների համար պատասխան են տալու իրենց խղճի, Աստծո առաջ, իսկ այդ ամենը տեսնելու համար պետք է առողջություն»:
Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին, իշխանություն-ՀԱԿ երկխոսությանը՝ Ա. Արշակյանն ընդգծեց, որ դրական է վերաբերվում ՀԱԿ-իշխանություն երկխոսությանը. «Ավելի լավ է անպտուղ երկխոսել, քան սարքել Մարտի 1»: