15/09/2011 11:22
Ավստրալիական անձնագրերում ներառվել է սեռի 3 տարբերակ
Ավստրալիայի քաղաքացիներն առաջին անգամ հնարավորություն ունեն իրենց անձնագրերում նշել սեռը` ընտրելով ոչ թե երկու, ինչպես սովորաբար լինում է, այլ երեք տարբերակներից մեկը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Նոր կանոնները, ինչպես պնդում են անձնագրային փոփոխությունների կողմնակիցները, ուղղված են տարբեր սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց խտրականության դեմ պայքարին:
Համասեռամոլներն ու այն մարդիկ, ովքեր դեռ չեն որոշել իրենց սեռական կողմնորոշումը, հնարավորություն կունենան իրենց անձնագրերի «սեռ» հատվածում ընտրել «դեռ կողմնորոշված չէ», որը փաստաթղթում կլինի X նշանով:
Ըստ ավստրալացի սենատոր Լյուսի Պրատտի, այս բարեփոխումները լրջորեն կբարելավեն այն զբոսաշրջիկների վիճակը, որոնք տարբեր օդանավակայաններում անընդհատ կալանավորվում և հարցաքննվում են, քանի որ իրենց անձնագրերում նշված սեռը չի համապատասխանում իրենց արտաքին տեսքին: