15/09/2011 17:44
Բակո Սահակյանն ընդունել է պահեստազորի սպաների
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր հանդիպում է ունեցել պաշտպանության բանակի շարքերից զորացրված և փրկարար ծառայությունում աշխատանքի ընդունվող մի խումբ սպաների հետ:
Նախագահը կարևորել է նախկին զինծառայողներին համապատասխան աշխատանքով ապահովելու անհրաժեշտությունը` նշելով, որ նրանց փորձն ու գիտելիքները դրական ազդեցություն կունենան կառույցի աշխատանքների արդյունավետության բարձրացման վրա:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ պահեստազորի սպաներին աշխատանքով ապահովելու հիմնախնդիրն այսուհետ էլ կլինի իշխանությունների ուշադրության կենտրոնում:
Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Մուսայելյանը, պաշտպանության նախարարի տեղակալ, «Արցախի ազատամարտիկների միության» նախագահ Սամվել Կարապետյանը, փրկարար ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը: