15/09/2011 12:27
Բացվեց Երևանի նոր հեծանվահրապարակը
Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկա գտնվեց Մալաթիա-Սեբաստիա համայնքում կառուցված հեծանվահրապարակի բացման արարողությանը։
Լրագրողների հետ զրույցում Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ հեծանվահրապարակը կառուցված է միջազգային բոլոր չափորոշիչներին համապատասխան։
«Ես վստահ եմ, որ մոտ ապագայում մենք կունենանք այստեղ բազմատեսակ սպորտային միջոցառումներ և կլսենք հայ նոր ազգանուններ ու անուններ, որոնք փառք կբերեն մեզ»,- ասաց Երևանի քաղաքապետը։
Նշենք, որ հեծանվահրապարակի կառուցումը սկսվել է 2010թ. հունիսից՝ Երևանի քաղաքապետարանի և «ՌԵՆկո Արմէստեյտ» ՍՊ-ի միջև կնքված պայմանագրի համաձայն։
Հայաստանում հեծանվասպորտի զարգացման նպատակով իտալական «Ռենկո» ընկերության կողմից կառուցված այս հեծանվահրապարակը հագեցած է ժամանակակից սարքավորումներում. անվտանգության համակարգով, ունի մարզասրահներ, բժշկական և դոպինգ ստուգման սենյակ, մարզիչների համար նախատեսված գրասենյակ, բացօթյա` 250 տեղով ավտոկայանատեղի։
Հեծանվահրապարկն ունի 250մ երկարությամբ վազքուղի, որտեղ կարող են անցկացվել միջազգային մակարդակի տարբեր միջոցառումներ և մրցաշարեր։ Այն նախատեսված է 3200 հանդիսատեսի համար։