15/09/2011 10:48
Պաղեստինն Իսրայելին առաջարկում է 2 նախապայման` երկխոսության համար
Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասը իր օգնական Նիմեր Համմադի միջոցով ներկայացրել է Իսրայելի հետ ընդհատված երկխոսությունը վերսկելու երկու նախապայման:
Առաջին նախապայմանը վերաբերում է Հորդանան գետի արևելյան հատվածում հրեական շինությունների կառուցման դադարեցմանը, երկրորդը` Իսրայելի կողմից Պաղեստինը 1967 թ-ի սահմաններով ճանաչելու պատրաստակամությանը:
Աբբասի օգնականի խոսքերով, իդեալական տարբերակ կլիներ, եթե Իսրայելը իրականցներ երկու նախապայմանն էլ, քանի որ դրանք «իրականում իրար հետ կապված են», սակայն նույնիսկ դրանց մեկի իրագործման դեպքում, ճանապարհ կբացվի դեպի երկխոսություն:
Նիմեր Համմադը, այնուհանդերձ, նշել է, թե Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի հետ զրույցում վարչապետ Բենյամին Նեթանյահուն հրաժարվել է երկու նախապայմանների կատարումից էլ, հետևաբար, ըստ պաղեստինցի պաշտոնյայի, խաղաղ գործընթացի տապալման համար պատասխանատվություն է կրում հենց Իսրայելի վարչապետը: Այս մասին գրում է իսրայելական «The Jerusalem Post» պարբերականը: