15/09/2011 10:18
Քադաֆին դիմել է ՄԱԿ ԱԽ-ին`խնդրելով պաշտպանել իր հայրենի քաղաքը
Լիբիայի տապալված առաջնորդ Մուամար Քադաֆին դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին խնդրանքով` պաշտպանել իր հայրների Սիրթ քաղաքը ՆԱՏՕ-ի «գազանություններից»: Այս մասին գրում է «Ռոյթերս» գործակալությունը:
«Եթե Սիրթը մեկուսացած է ողջ աշխարհից, որպեսզի այնտեղ գազանություններ իրականացվեն, ապա աշխարհը չպետք է անմասն մնա: Դուք ձեր վրա պետք է պատասխանատվություն վերցնեք անհապաղ միջամտելու և այդ հանցագործությունները կանխելու համար», - ասված է Անվտանգության խորհրդին ուղղված Քադաֆիի նամակում:
Նշենք, լիբիական Սիրթ քաղաքը հանդիսանում է Մուամար Քադաֆիին հավատարիմ զինվորականների վերահսկողության տակ գտնվող մի քանի բնակավայրերից մեկը, որը ընդդիմադիրներն արդեն երկու շաբաթ շարունակ չեն կարողանում նվաճել: