15/09/2011 11:57
Ռեանիմանիա. մեկնարկել է «Հայկական ներկապնակ» ծրագիրը
Երեկ երեկոյան տեղի ունեցավ «Ռեանիմանիա» անիմացիոն ֆիլմերի երևանյան կինոփառատոնի պաշտոնական բացումը:
Այսօր արդեն մեկնարկում է «Հայկական ներկապնակ» ծրագիրը, որում ներառված են և' մրցութային, և' արտամրցութային ֆիլմեր: Մրցութային ֆիլմերի մասին պատմելը, փառատոնի ծրագրերի համակարգող Ռաֆո Մովսեսյանի խոսքով« դեմ է էթիկայի կաննոներին:
Իսկ ահա արտամրցութային ծրագիրը նվիրված է Նաիրա Մուրադյանի 50 ամյակին և Աբրահամ Սահակյանի հիշատակին:
Ինչպես տեղեկացրեց Աբրահամ Սահակյանի դուստրը` Հասմիկը, այսօր «Նարեկացի» արվեստի միությունում կցուցադրվի Աբրահամ Սահակյանի վերջին գործը` «Արա գեղեցիկ և Շամիրամ» կարճամետրաժ մուլտֆիլմը:
«Իր սեփական մոտեցումն է դրսևորել, ինչպես «Սասունցի Դավիթ» մուլտֆիլմում»,-նշեց Հասմիկ Սահակյանը:
Ի դեպ, նշենք, որ երեկ սիրահարների այգում արդեն ցուցադրվել են հայկական լավագույն 74 ֆիլմերը: