15/09/2011 15:57
Վենեսուելան կճանաչի Պաղեստինի անկախությունը
Վենեսուելան աջակցում է Պաղեստինի անկախության հռչակմանը: Այդ մասին հայտարարել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը:
Նրա խոսքերով, արդեն վաղուց ժամանակն է, որպեսզի Պաղեստինը ճանաչվի որպես պետություն:
Նշենք, որ մինչ այդ ԱՄՆ-ը հայտարարել էին, որ վետո կդնեն ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի ցանկացած բանաձևի վրա, որը կենթադրի Պաղեստինի անկախության միակողմանի ճանաչում: Այդ մասին հաղորդում է ռոսբալտ.ռու(rosbalt.ru) կայքը: