16/09/2011 16:50
Արցախում բացվել է «Մոսկվա» ժողովրդական հանդիսությունների տունը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այցելել է Մարտակերտ շրջկենտրոն, որտեղ ներկա է գտնվել «Մոսկվա» ժողովրդական հանդիսությունների տան բացման հանդիսավոր արարողությանը:
Երկրի ղեկավարը կարևոր է համարել շրջկենտրոնում նման բարձրակարգ կառույցի առկայությունը և շնորհակալություն հայտնել համառուսաստանյան «Մարտակերտ» բարեգործական հասարակական կազմակերպությանը այս հայրենանվեր նախաձեռնության իրականացման համար: Բակո Սահակյանը նշել է, որ դա հանդիսանում է Հայրենիք-Սփյուռք համագործակցության վառ դրսևորումներից մեկը:
Միջոցառմանը մասնակցել են Ազգային ժողովի պատգամավորներ, կառավարության անդամներ, «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության կենտրոնական խորհրդի անդամ Ալեքսեյ Միտրոֆանովը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից և արտերկրից: