16/09/2011 18:12
Բակո Սահակյանը պարգևատրումներ է կատարել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նստավայրում այսօր տեղի է ունեցել ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ և սոցիալ-տնտեսական, գիտակրթական, քաղաքական ու մշակութային բնագավառներում հանրապետությանը մատուցած ծառայությունների համար պարգևատրված անձանց պարգևների հանձնման հանդիսավոր արարողություն:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ երկրի ղեկավարը իր խոսքում նշել է, որ տոնական միջոցառումների շարքում առանձնակի նշանակություն ունի մեր հանրապետության կայացման ու զորացման գործում նշանակալի ավանդ ունեցող մարդկանց նկատմամբ պետության կողմից համապատասխան վերաբերմունքի ցուցաբերումը` հավելելով, որ պարգևատրվողներն Արցախում ճանաչված են բոլորի կողմից և այսօր էլ շարունակում են իրենց գործունեությամբ նպաստել մեր երկրի զարգացմանը:
Միջոցառմանը ներկա էին վարչապետ Արա Հարությունյանը, Ազգային ժողովի փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, պաշտոնատար այլ անձինք, Հայաստանից, Սփյուռքից և արտերկրից ժամանած հյուրեր: