16/09/2011 11:15
Դանիայի վարչապետ առաջին անգամ կդառնա իգական սեռի ներկայացուցիչը
Դանիայի ազգային ժողովի ընտրություններում հաղթել է ընդդիմադիր ձախակողմյան կոալիցիան:
Առաջին անգամ երկրի պատմության մեջ վարչապետի պաշտոնը կզբաղեցնի իգական սեռի ներկայացուցիչը` սոցիալ-դեմոկրատների ղեկավար Հելլե Տորնինգ-Շմիտը` չնայած, որ իր կուսակցությունը նա ոչ ճանաչված կարգախոսով էր առաջ տանում` առաջարկելով, մասնավորապես, բարձրացնել հարկերը:
Առաջատար հեռուստաընկերությունների արած հարցումները ցույց են տվել, որ ձախակողմյան կուսակցությունը առաջ է անցել ոչ մեծաքանակ ձայների շնորհիվ. ընդհանուր առմամբ նրանք խորհրդարանում պետք է ստանան 89 տեղ այն ժամանակ, երբ ներկա գործող վարչապետ Լարս Լյոկե Ռասմուսենի կողմնակիցները ստանալու են 86 տեղ:
«Այսօր մենք մտանք պատմության մեջ»,- հայտարարել է Տորնինգ –Շմիտը:
Ռասմուսենը արդեն ընդունել է իր պարտությունը: Նա տեղեկացրել է, որ զանգել է սոցիալ-դեմոկրատների ղեկավարին ու շնորհավորել` միևնույն ժամանակ հավելելով` «Այսօր ես ձեզ եմ հանձնում իմ գրասենյակի բանալիները և , սիրելի Հելլի, հոգ տար դրանց մասին ինչպես հարկն է: Դրանք քեզ հասել են միայն ժամանակավոր»: