16/09/2011 13:15
Եգիպտոսի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Լիբիա
Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Մուհամեդ Կամել Ամրը պաշտոնական այցով կմեկնի Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլի, իսկ այցի ընթացքում կքննարկվեն 2 պետությունների միջև հարաբերությունների զարգացումը:
Ըստ Եգիպտոսի արտաքին գործերի պաշտոնական հայտարարության, հանդիպումների ընթացքում կքննարկվեն Լիբիայի հետճգնաժանային վերականգնման հարցերը, բժշկական օգնության տրամադրման և արդյունաբերական կենտրոնների և նավթարդյունահանման շրջանների ականազերծման աշխատանքների հետ կապված հարցերը:
Բացի այդ, Մ. Ամրը կբարձրացնի նաև ցավոտ խնդիրներ, կապված Լիբիայի բանտերում պահվող Եգիպտոսի քաղաքացիների ազատ արձակման հարցերը: