16/09/2011 13:01
Կապելլո. «Ինտերը» Գասպերինիին հնարավորություն պետք է տա»
Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն հանդես է եկել Միլանի «Ինտերի» մարզիչ Ջանպիերո Գասպերինիի պաշտպանության դիրքերում: Այս մասին գրում է «Football Italia»-ն:
Գասպերինիին Իտալիայում շատ են քննադատում, սակայն Կապելլոն կարծում է, որ իր համերկրացուն դրսևորվելու հնարավորություն պետք է տրվի:
«Եկեք Գասպերինիին ժամանակ տրամադրենք, որպեսզի նա իրեն դրսևորելու հնարավորություն ունենա: Ինչ վերաբերվում է ինձ, ասեմ, որ «Ինտերն» իմ կարիքը չունի»,- հայտարարել է Կապելլոն:
Ֆաբիոն նշել է նաև, որ «Ինտերն» Իտալիայի չեմպիոնի կոչման հավակնորդներից մեկն է:
«Ես կարծում եմ, որ երկրի չեմպիոնի կոչման համար կպայքարեն «Միլանը», «Ինտերը», «Յուվենթուսը» և «Նապոլին»,- ասել է նա: