16/09/2011 17:39
66 ավտոբուս Հայաստանում կլինի նոյեմբերին
Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջկառավարական համագործակցության շրջանակում Հայաստանին տրամադրված դրամաշնորհի միջոցներով` ներքաղաքային ուղևորափոխադրումներ իրականացնելու նպատակով Երևանին կտրամադրվեն ժամանակակից, հարմարավետ ավտոբուսներ: Ստորագրված պայմանագրի համաձայն` ավտոբուսները կներկրվեն երկու փուլով: Արդեն նոյեմբերին մայրաքաղաքում կլինի ավտոբուսների առաջին խմբաքանակը` 66 ավտոբուս:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ երկրորդ փուլով` մինչև տարեվերջ կնախապատրասվեն ավտոբուսների հաջորդ խմբաքանակի ներկրման համար անհրաժեշտ փաստաթղթերն ու 2012-ի առաջին եռամսյակում Երևան կներկրվի ևս 170 ավտոբուս և, ըստ այդմ, մայրաքաղաքի ավտոբուսային պարկը կհամալրվի ընդհանուր առմամբ 236 ավտոբուսով: