16/09/2011 11:45
ԼՂՀ ՊԲ. Ադրբեջանն ապակողմնորոշում է միջազգային հանրությանը
Ադրբեջանական քարոզչությունը միջազգային հանրության կարծիքը ապակողմնորոշելու նպատակով իր հնարածին տեղեկատվությամբ տակավին փորձում է ղարաբաղյան ուժերի նախահարձակ գործողություններով պայմանավորել սեփական զինուժում պարբերաբար տեղի ունեցող արտակարգ պատահարները:
ՊԲ Լրատվության բաժինն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում, որ Արցախի զինված ուժերը մշտապես հավատարիմ են մնում կողմերի միջև ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությանը և անվերապահորեն կատարում դրա պահանջները:
Այս մասին տեղեկացնում է ՊԲ Լրատվության բաժինը: