16/09/2011 13:08
Պիկե. «Կուզեի ապագայում լինել «Բարսելոնի» նախագահը»
Վերջերս իսպանական «Բարսելոնի» պաշտպան Հերարդ Պիկեն ցանկություն է հայտնել ապագայում դառնալ ակումբի նախագահը: Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը կրկնել է իր խոսքերը, սակայն վստահ չէ, որ իր ցանկությունը կկատարվի: Այս մասին հայտնում է «Marca»-ն:
«Այո, ես ուզում եմ լինել «Բարսելոնի» նախագահը, բայց չգիտեմ` արդյոք կկատարվի՞ իմ ցանկությունը: Ժամանակը ցույց կտա: Կնշեմ, որ «Բարսելոնի» խաղացողը լինելը մեծ առավելություն է նշանակում: Մեր թիմը միլիոնավոր երկրպագուներ ունի, ովքեր մեզ շատ են սիրում»,- հայտարարել է Պիկեն: