16/09/2011 13:12
Սոչիում բացվել է միջազգային ներդրումային գագաթաժողովը
Սոչիում 10-րդ անգամ բացվել է Միջազգային ներդրումային գագաթաժողովը:
Այս տարի ներդրողների համար նախատեսված ռուսական գլխավոր հարթակը հավաքել է ավելի քան 7.000 մասնակիցների`քաղաքական գործիչների, տնտեսագետների և գործարարների, որոնք կքննարկեն ռուսական ներդրումային դաշտը, մրցունակությունը և տնտեսության արդյունավետությունը:
Գագաթաժողովի ընթացքում ելույթով հանդես կգա ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը:
Նշենք, որ Միջազգային ներդրումային գագաթաժողովի առաջին օրը ավանդաբար կավարտվի համերգով, որի ժամանակ այս տարի ելույթ կունենա հանրահայտ բլյուզ և ռոք կատարող Ջո Կոկերը: Այդ մասին հաղորդում է ուտրո.ռու(utro.ru) կայքը: