16/09/2011 12:28
Սիրիական ընդդիմությունը ստեղծել է Ազգային խորհուրդ
Սիրիական ընդդիմությունը ստեղծել է Ազգային խորհուրդ, որի 140 անդամները ընտրվել և հաստատվել են Թուրքիայում կայացած հանդիպմանը:
Խորհուրդը միասնական մարմին է և ներկայացնում է սիրիական ընդդիմությունը և ղեկավարում է նրա գործողությունները` Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի դեմ պայքարում:
Նշենք, որ խորհրդի գրեթե բոլոր անդամները Սիրիայի քաղաքացիներ են, սակայն նրանցից ոմանք գտնվում են աքսորյալի կարգավիճակում, իսկ Ազգային խորհրդի ղեկավարի անունը դեռևս հայտնի չէ:
Սիրիական ընդդիմության հանդիպումը պատահական չէ, որ անցել է Թուրքիայում, քանի որ այդ պետությունը երկար ժամանակ լինելով Դամասկոսի դաշնակիցը, այժմ միացել է համաշխարհային հանրության կոչերին, որոնք ուղղված է նախագահ Բաշար Ասադին, որպեսզի վերջինս Սիրիայում բարեփոխումներ անցկացնի: