16/09/2011 09:58
Պետքարտուղարության կոչը ամերիկացիներին` անհապաղ լքել Սիրիան
ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Սիրիան: Այս մասին, ինչպես հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը, ասված է գերատեսչության տարածած հաղորդագրությունում:
Հայտարարությունում նշվում է, թե գործնական այցերն արաբական այդ երկիր դեռևս հնարավոր են, ինչը չի կարելի ասել անձնական գործերով Սիրիայում գտնվող ԱՄՆ քաղաքացիների հետագա կեցության մասին:
Նշենք, որ դեռևս ապրիլ ամսին պետքարտուղարությունը հետ էր կանչել Սիրիայից իր դիվանագիտական ներկայացուցչության մի շարք անդամներին, ինչպես նաև դիվանագետների ընտանիքներին ու կառավարության այլ ներկայացուցիչներին, որոնց ներկայությունն այդ երկրում անհրաժեշտություն չէր համարվել:
Պետքարտուղարության ներկայիս որոշումը, ինչպես հաղորդվում է, պայմանավորված է վերջին օրերին Սիրիայում ժողովրդական հուզումների պատճառով ստեղծված լարված իրադրությամբ: