16/09/2011 14:16
«Հարավային հոսք» գազամուղը` Ուկրաինայի տարածքով
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը առաջարկում է «Հարավային հոսք» գազամուղը Սև ծովի հատակով անցկացնելու փոխարեն, այն անցկացնել Ուկրաինայի հարավով:
Վ. Յանուկովիչը վկայակոչելով փորձագետներին նշել է, որ «Հարավային հոսք» գազամուղի շինարարությունը կպահանջի 25 միլիարդ դոլար, իսկ այն, ինչ իրենք առաջարկում են կարժենա 5 անգամ ավելի էժան: Այդ մասին հաղորդում է գազետա.ռու(gazeta.ru) կայքը:
Նշենք, որ «Գազպրոմ»-ի կառավարման խորհրդի ղեկավարի տեղակալ Վալերի Գոլուբևը նշել է, որ անցկացնել «Հարավային հոսք» գազամուղը Ուկրաինայի տարածքով, ինչպես դա առաջարկում է Վիկտոր Յանուկովիչը, զուրկ է տնտեսական իմաստից: