17/09/2011 12:23
Ա. Տեր-Թադևոսյան. «Մեր անկախությունն է հենց մեր ձեռքբերումը»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ գեներալ-մոյոր Արկադի Տեր-Թադևոսյանը, անդրադառնալով ՀՀ 20-ամյա անկախության նվաճումներին, նշեց, որ դրանք բազմաթիվ են:
«Մեր անկախությունն է հենց մեր ձեռքբերումը: Ձեռքբերում է այն, որ մենք ունենք Արցախ»,- ասաց նա: Թվարկելով անկախության ընթացքում ձեռքբերված նվաճումները՝ Տեր-Թադևոսյանը նկատեց, որ կարևոր ձեռքբերումներից է նաև հայկական բանակը: Ըստ նրա, վերջին շրջանում բանակում նկատվում են որոշ թերություններ, սխալներ, որոնք, սակայն, պետք է շտկվեն, վերացվեն հասարակության, իշխանության և բոլորի համատեղ աշխատանքի շնորհիվ:
Խոսելով հնարավոր պատերազմի մասին՝ Կոմանդոսը նշեց, որ եթե հանկարծ պատերազմ լինի, ինքը պատրաստ է կրկին իր զենքը վերցնել և գնալ պատերազմի: «Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմի, դա աբսուրդ է: Ադրբեջանն անընդհատ վերազինվում է, սակայն պատերազմում կարևորը ոչ թե զենքն է, այլ մարդը, իսկ Ադրբեջանում հասարակությունը, զինվորները պատրաստ չեն պատերազմի»,- ընդգծեց Տեր-Թադևոսյանը: